Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Քսավիե փոթորիկը քշել է վայրէջք կատարող ինքնաթիռը

Քսավիե փոթորիկը քշել է վայրէջք կատարող ինքնաթիռը
07.10.2017 | 14:44

Փոթորիկը քշել է Դյուսելդորֆի օդանավակայանում վայրէջք կատարող А 380 ուղևորատար ինքնաթիռը, հաղորդում է HvdH-Plane-Spotter-ը։ Դուբայից մեկնած ինքնաթիռը պատկանում է Emirates ավիաընկերությանը։ Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը վայրէջք կատարում թռիչքուղու վրա, հետո սկսվում է այս ու այն կողմ թափահարվել։

Օդաչուներին հաջողվել է իրենց ձեռքում պահել օդանավի կառավարումը։ Քսավիե փոթորիկը Եվրոպայում մոլեգնել է հոկտեմբերի 5-ին և հարվածել է Գերմանիային, Նիդերլանդներին, Մեծ Բրիտանիային, Լեհաստանին, Շվեդիային և Դանիային։

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ